Արգելոցներ
Պետական արգելոցների կառավարման պլանների առկայության մասին ՏԵՂԵԿԱՆՔ
Էրեբունի
Հիմնադրման տարեթիվը - 27.05.1981 ՀՍՍՀ ՄՍ որոշում 324
‹‹Արգելոցապարկային համալիր›› ՊՈԱԿ-ի կազմում` առանց իրավաբանական անձի կարգավիճակի
Տարածքը (հա) 89
Գերատեսչական ենթակայություն - ՀՀ բնապահպանության նախարարություն (ԲՊՆ)
Տեղադիրքը Երևանի արևելյան մասում` Շորբուլաղ և Գեղադիր գյուղերի միջև, լեռնային տափաստանների և կիսաանապատների միջև, 1300-1400մ բարձր. վրա, արևմտյան կողմնադրության լանջերում լեռնային քսերոֆիտներ:
Պահպանվող օբյեկտները 293 տեսակ անոթավոր բույսեր: Հացազգիների վայրի ցեղակիցներ, ցորենի 100 տարատեսակներ գարի, աշորա: 9 տեսակ սողուններ, 50 տեսակ թռչուններ, 13 տեսակ կաթնասուններ:
Խոսրովի անտառ
Հիմնադրման տարեթիվը - 13.09.1958 ՀՍՍՀ ՄՍ որոշում N Պ- 341
Տարածքը (հա) 23878
Գերատեսչական ենթակայություն - ՀՀ բնապահպանության նախարարություն (ԲՊՆ)
Տեղադիրքը - Կենտրոնական Հայաստան, ՀՀ Արարատի մարզ, Գեղամա լեռնավահանի հարավային լանջեր, Մերձարաքսյան Ուրծ, և Երանոս լեռնաշղթաների լանջեր, Ազատ և Վեդի գետերի ավազաններ, 700-2800 մ բարձր. վրա
Պահպանվող օբյեկտները Չոր, նոսրանտառային, ֆրիգանային և կիսանապատային լանդշաֆտներ,բուսական և կենդ. եզակի համակեցությունների պահպանություն, 1800 անոթավոր բույսեր, 210-ից ավելի ողնաշարավոր կենդանիներների տեսակներ: