ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արգելավայրեր

 Հայաստանում ներկայումս գործում են 26 արգելավայրեր, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 102 212.93 հա կամ հանրապետության տարածքի 3.44 %-ը:


<<Ախնաբադի կենու>>

Հիմնադրման տարեթիվը - 13.09.1958 թ. (ՀՍՍՀ Մինիստրների սովետի N Պ-341 որոշում).
Տարածքը – 25 հա.
Գերատեսչական ենթակայությունը - ՀՀ  բնապահպանության նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - <<Դիլիջան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ.
Տեղադիրքը – ՀՀ Տավուշի մարզ, Միափորի լեռնաշղթայի Ծաղկոտ լեռնաբազուկի վրա, Աղավնավանք գյուղի մոտ, Ախնաբադի եկեղեցու հարևանությամբ, ծովի մակարդակից1400-1700 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - ռելիկտային Կենի հատապտղային տեսակը:


<<Արջատխլենու>>

Հիմնադրման տարեթիվը - 13.09.1958 թ. (ՀՍՍՀ Մինիստրների սովետի N Պ-341 որոշում).
Տարածքը – 40 հա.
Գերատեսչական ենթակայությունը - ՀՀ գյուղատնտեսության նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - <<Հայանտառ>> ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Տավուշի մարզ, Իջևանի լեռնաշղթայի հյուսիսահայաց լանջեր, Խաղաղաղբյուր գետի ավազան, ծովի մակարդակից 1500-1800 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - ռելիկտային արջատխլենու և կենու պուրակները:


<<Արագածի ալպյան>>

Հիմնադրման տարեթիվը - 29.01.1959 թ. (ՀՍՍՀ Մինիստրների սովետի N 20 որոշում).
Տարածքը – 300 հա.
Գերատեսչական ենթակայությունը – ՀՀ կրթության և գիտության նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - <<Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)>> հիմնադրամ.
Տեղադիրքը - ՀՀ Արագածոտնի մարզ, Արագած լեռան հարավային լանջին, Քարի լճի շրջակայք, ծովի մակարդակից 3200-3350 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - սառցադաշտային Քարի լիճը և հարակից ալպյան մարգագետինները:


<<Արզական-Մեղրաձորի>>

Հիմնադրման տարեթիվը - 09.04.1971 թ. (ՀՍՍՀ Մինիստրների սովետի N 212 կարգադրություն)
Տարածքը – 13 532 հա.
Գերատեսչական ենթակայությունը - ՀՀ գյուղատնտեսության նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - <<Հայանտառ>> ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Կոտայքի մարզ, Մարմարիկ և Դալարիկ գետերի ավազաններ, ծովի մակարդակից 1600-2100 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - անտառային հազվագյուտ կենդանիներ (բծավոր եղջերու, գորշ արջ, կովկասյան մարեհավ):


<<Բանքսի սոճու>>

Հիմնադրման տարեթիվը - 29.01.1959 թ. (ՀՍՍՀ Մինիստրների սովետի N 20 որոշում)
Տարածքը – 4 հա.
Գերատեսչական ենթակայությունը - ՀՀ գյուղատնտեսության նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - <<Հայանտառ>> ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Կոտայքի մարզ, Մարմարիկ գետի ավազան, Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջեր, ծովի մակարդակից 1800-2000 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - Բանքսի սոճու եզակի տնկարանային պուրակ:


<<Գանձաքարի>>

Հիմնադրման տարեթիվը - 09.04.1971 թ. (ՀՍՍՀ Մինիստրների սովետի N 212 կարգադրություն).
Տարածքը – 6 813 հա.
Գերատեսչական ենթակայությունը - ՀՀ գյուղատնտեսության նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - <<Հայանտառ>> ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Տավուշի մարզ, Աղստև գետի աջափնյա վտակ Փայտաջուր գետի ավազան, ծովի մակարդակից 820-890 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - լեռնային անտառներ, հազվագյուտ և արժեքավոր կենդանիներ (այծյամ, , գորշ արջ, Կովկասյան մարեհավ):


<<Գետիկի>>

Հիմնադրման տարեթիվը - 09.04.1971 թ. (ՀՍՍՀ Մինիստրների սովետի N 212 կարգադրություն).
Տարածքը – 5 728 հա.
Գերատեսչական ենթակայությունը – ՀՀ գյուղատնտեսության նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - <<Հայանտառ>> ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Գեղարքունիքի մարզ, Գետիկ գետի ավազան, ծովի մակարդակից 1500-2700 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - լեռնային անտառներ, հազվագյուտ և արժեքավոր կենդանիներ (այծյամ, , գորշ արջ, Կովկասյան մարեհավ):


<<Գիհու նոսրանտառային>>

Հիմնադրման տարեթիվը - 13.09.1958 թ. ( ՀՍՍՀ Մինիստրների սովետի N 341 որոշում).
Տարածքը – 3 312 հա.
Գերատեսչական ենթակայությունը - ՀՀ բնապահպանության նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Գեղարքունիքի մարզ, Արեգունի և Սևանի լեռնաշղթաների լանջերին, ծովի մակարդակից 1950-2500 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - Գիհի բազմապտուղ, Գիհի գարշահոտ և Գիհի երկարատերև տեսակների գերակշռությամբ նոսրանտառներ:


<<Գյուլագարակի>>

Հիմնադրման տարեթիվը - 13.09.1958 (ՀՍՍՀ Մինիստրների սովետի N 341 որոշում).
Տարածքը – 2 576 հա.
Գերատեսչական ենթակայությունը – ՀՀ Գգյուղատնտեսության նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - <<Հայանտառ>> ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Լոռու մարզ, Բազումի և Գուգարաց լեռների լանջեր, Քարհանք-ջուր գետակի հովիտ, ծովի մակարդակից 1300-1850 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - ռելիկտային սոճու անտառներ:


<<Գորիսի>>

Հիմնադրման տարեթիվը - 06.11.1972 թ. (ՀՍՍՀ Մինիստրների սովետի N 775 կարգադրութուն).
Տարածքը – 1850 հա.
Գերատեսչական ենթակայությունը - ՀՀ գյուղատնտեսության նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - <<Հայանտառ>> ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Սյունիքի մարզ, Որոտան գետի վտակ Վարարակնի ավազանում, ծովի մակարդակից 1400-2800 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - անտառային լանդշաֆտներ ու դրանց բնորոշ կենդանական աշխարհ:


<<Գոռավանի ավազուտներ>>

Հիմնադրման տարեթիվը - 29.01.1959 թ. (ՀՍՍՀ Մինիստրների սովետի N 20 որոշում).
Տարածքը - 95.99 հա.
Գերատեսչական ենթակայությունը – ՀՀ բնապահպանության նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - <<Խոսրովի անտառ>> պետական արգելոց>> ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Արարատի մարզ, Վեդի քաղաքի հարավային մաս` Գոռավան գյուղի մոտ, ծովի մակարդակից 920-980 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - հազվագյուտ ավազուտային անապատը և դրան բնորոշ բուսական ու կենդանական աշխարհը:


<<Եղեգնաձորի>>

Հիմնադրման տարեթիվը - 16.11.1971 թ. (ՀՍՍՀ Մինիստրների սովետի N 375 որոշում).
Տարածքը – 4200 հա.
Գերատեսչական ենթակայությունը – ՀՀ գյուղատնտեսության նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - <<Հայանտառ>> ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Վայոց Ձորի մարզ, Արփա գետի աջափնյա վտակ Եղեգիս գետի ավազան, ծովի մակարդակից 1200-2800 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - անտառային լանդշաֆտներն ու դրանց բնորոշ կենդանական աշխարհը:


<<Զիկատար>>

Հիմնադրման տարեթիվը - 08.04.2010 թ. (ՀՀ կառավարության N 380-Ն որոշում).
Տարածքը – 150 հա.
Գերատեսչական ենթակայությունը – ՀՀ բնապահպանության նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - <<Զիկատար>> բնապահպանական կենտրոն>> ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Տավուշի մարզ, Գուգարաց լեռնաշղթայի Զիկատար լեռնագագաթի հյուսիս-արևելյան լանջեր, ծովի մակարդակից 1250-1650 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - անտառային բնական էկոհամակարգեր:


«Զանգեզուր» կենսոլորտային համալիր»

Հիմնադրման տարեթիվը - 15.10.2009 թ. (ՀՀկառավարությանN 1187-Նորոշում).
Տարածքը - 17 368.77 հա.
Գերատեսչական ենթակայությունը – ՀՀ բնապահպանության նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - <<Շիկահող>> պետականարգելոց>> ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Սյունիք մարզ, Բարգուշատի լեռնաշղթայի հարավային և Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջեր, ծովի մակարդակից 2600- 3904 մ բարձրության վրա. 
Պահպանության օբյեկտը - մարգագետնատափաստանային, ենթալպյան և ալպյան Էկոհամակարգեր:

‹‹Շիկահող›› պետական արգելոց
‹‹Սոսու պուրակ››պետական արգելավայր
‹‹Զանգեզուր››պետական արգելավայր
‹‹Սև լիճ›› պետական արգելավայր
‹‹Արևիկ›› ազգային պարկ
‹‹Բողոքար››պետական արգելավայր
‹‹Խուստուփ››պետական արգելավայր


<<Իջևանի>>

Հիմնադրման տարեթիվը - 09.04.1971 թ. (ՀՍՍՀ Մինիստրների սովետի N 212 կարգադրություն).
Տարածքը – 5908 հա.
Գերատեսչական ենթակայությունը - ՀՀ գյուղատնտեսության նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - <<Հայանտառ>> ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Տավուշի մարզ, Աղստև գետի ավազանում, Իջևանի և Կայենի լեռնաշղթաների լանջերին, ծովի մակարդակից 900-2100 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - անտառային լանդշաֆտներն ու դրանց բնորոշ կենդանական աշխարհը:


<<Խոր Վիրապ>>

Հիմնադրման տարեթիվը - 25.01.2007 թ. (ՀՀ կառավարության N 975-Ն որոշում).
Տարածքը – 50.28 հա.
Գերատեսչական ենթակայությունը – ՀՀ բնապահպանության նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - <<Խոսրովի անտառ>> պետական արգելոց>> ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Արարատի մարզ, Խոր Վիրապ եկեղեցական համալիրի հարևանությամբ, ծովի մակարդակից 800-890 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - խոնավ էկոհամակարգերը:


<<Կովկասյան մրտավարդենու>>

Հիմնադրման տարեթիվը - 29.01.1959 թ. (ՀՍՍՀ Մինիստրների սովետի N 20 որոշում).
Տարածքը – 1000 հա.
Գերատեսչական ենթակայությունը – ՀՀ գյուղատնտեսության նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - <<Հայանտառ>> ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Լոռու մարզ, Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաների հյուսիսահայաց լանջեր, ծովի մակարդակից 1900-2200 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - ռելիկտային Մրտավարդ կովկասյան տեսակի թփուտներ:


<<Հանքավանի ջրաբանական>>

Հիմնադրման տարեթիվը - 17.09.2009 թ. (ՀՀ կառավարության N 1063-Ն որոշում).
Տարածքը - 5169.04 հա.
Գերատեսչական ենթակայությունը – ՀՀ բնապահպանության նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - <<Արգելոցապարկային համալիր>> ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Կոտայքի մարզ, Մարմարիկ գետի վերին հոսանք, Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջեր, ծովի մակարդակից 1950-2370 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - հանքային աղբյուրների սնման ավազաններ:


<<Հերհերի նոսրանտառային>>

Հիմնադրման տարեթիվը - 13.09.1958 թ. (ՀՍՍՀ Մինիստրների սովետի N 341 որոշում).
Տարածքը – 6139 հա.
Գերատեսչական ենթակայությունը - ՀՀ գյուղատնտեսության նախարարություն. Կառավարող կազմակերպությունը - <<Հայանտառ>> ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Վայոց Ձորի մարզ, Արփա գետի աջափնյա վտակ Հերհեր գետի ավազան, ծովի մակարդակից 1400-2000 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - գիհու ռելիկտային նոսրանտառներ:


<<Մարգահովիտի>>

Հիմնադրման տարեթիվը - 09.04.1971 թ. (ՀՍՍՀ Մինիստրների սովետի N 212 կարգադրություն).
Տարածքը – 3368 հա.
Գերատեսչական ենթակայությունը – ՀՀ գյուղատնտեսության նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - <<Հայանտառ>> ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Լոռու մարզ, Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաների լանջեր, Փամբակ գետի ավազան, ծովի մակարդակից 1900-2200 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - խոնավասեր անտառները և դրանց բնորոշ կենդանական աշխարհը:


<<Որդան կարմիր>>

Հիմնադրման տարեթիվը - 02.02.1987 թ. (ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի N 61 որոշում).
Տարածքը - 219.85 հա.
Գերատեսչական ենթակայությունը – ՀՀ բնապահպանության նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - <<Արգելոցապարկային համալիր>> ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Արմավիրի մարզ, Արազափ գյուղի շրջակայք, ծովի մակարդակից 835- 850 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - հայկական Որդան կարմիրի աղուտային բնակության վայրերը և աղասեր բույսերը:


<<Ջերմուկի անտառային>>

Հիմնադրման տարեթիվը - 13.09.1958 թ. (ՀՍՍՀ Մինիստրների սովետի N 341 որոշում).
Տարածքը – 3865 հա.
Գերատեսչական ենթակայությունը – ՀՀ գյուղատնտեսության նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - <<Հայանտառ>> ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Վայոց Ձորի մարզ, Արփա գետի ավազան, ծովի մակարդակից 1100-2800 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - Խոշորառէջ կաղնու լեռնային անտառները և դրանց բնորոշ կենդանական աշխարհը:


<<Ջերմուկի ջրաբանական>>

Հիմնադրման տարեթիվը - 17.09.2009 թ. (ՀՀ կառավարության N 1063-Ն որոշում).
Տարածքը - 17 371 հա.
Գերատեսչական ենթակայությունը – ՀՀ բնապահպանության նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - <<Արգելոցապարկային համալիր>> ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Վայոց Ձորի մարզ, Արփա գետի վերին հոսանքում, ծովի մակարդակից 2100-2470 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - հանքային տաք աղբյուրների սնման ավազաններ: