ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.02.2021
Մեղրիի մաքսակետին կից և Մ-2 միջպետական ճանապարհի հարևանությամբ կառուցվել են ավտոկայանատեղի և գյուղատնտեսական շուկա

«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի գործադիր մարմիը ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունն է։
Թիրախային համայնքներից և «ՊՏԱԾ-Հ» ծրագրի շրջանակներում ստեղծված Տարածաշրջանային խորհրդատվական խորհուրդների կողմից ներկայացվող ծրագրային առաջարկների հիման վրա և «ՊՏԱԾ-Հ» ծրագրի ու Մեղրու համայնքապետարանի սերտ համագործակցության շրջանակներում, Մեղրիի մաքսակետին կից և Մ-2 միջպետական ճանապարհի հարևանությամբ կառուցվել են ավտոկայանատեղի և գյուղատնտեսական շուկա։
Ծրագրի ողջ բյուջեն կազմում է 94.869.467 ՀՀ դրամ, որից «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի ներդրումը կազմում է 43.474.200 ՀՀ դրամ։ 
Գյուղատնտեսական շուկայի համար իրականացվել է 1155 ք.մ. տարածքի վերանորոգման, բարեկարգման, հենապատի և սանհանգույցի կառուցման աշխատանքներ։ Տեղադրվել են 8 տաղավար և ճանապարհային նշաններ։
Ավտոկայանատեիի համար իրականացվել է 3084 ք.մ. տարածքի վերանորգման, բարեկարգման, հենապատի և սանհանգույցի կառուցման աշխատանքներ։