Նորություններ
-
24 փետրվար 2021 00:00 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ/ "Սևան" ազգային պարկի հանրային №1, №2 և №3 լողափերում հանգիստ կազմակերպելու նպատակով սպասարկում իրականացնելու համար հայտ ներկայացնելու
-
24 փետրվար 2021 00:00 Զբոսաշրջային սեզոնին ընդառաջ Զբոսաշրջային սեզոնին ընդառաջ, կարևորելով բնության հուշարձանների դերը զբոսաշրջության ոլորտում՝ ներկայանալի և պատշաճ միջավայր ապահովելու, զբոսաշրջային այցելությունները հնարավորինս անվտանգ և համակարգված իրականացնելու, տարածքների վրա այցելությունների վնասակար ազդեցությունները նվազեցնելու, աղտոտման և աղբահանության հետ կապված հարցերը կանոնակարգելու, ապօրինի օգտագործման դեպքերը բացառելու նպատակով շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը գրությամբ դիմել է ՀՀ մարզպետներին՝ հայցելով նրանց աջակցությունը՝ հանձնարարելու տեղական ինքնակառավարման մարմիններին միջոցներ ձեռնարկել իրենց համայնքներում բնության հուշարձանների պահպանության և դրանց նկատմամբ մարդածին բացասական հետևանքների նվազեցման ուղղությամբ:
-
24 փետրվար 2021 00:00 Մեղրիի մաքսակետին կից և Մ-2 միջպետական ճանապարհի հարևանությամբ կառուցվել են ավտոկայանատեղի և գյուղատնտեսական շուկա «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի գործադիր մարմիը ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունն է։
-
23 փետրվար 2021 00:00 Ստեղծվել է Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհուրդ Շրջակա միջավայրի նախարարության խնդիրների լուծման և բարեփոխումների ու ռազմավարական ծրագրերի իրականացման գործընթացին քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցության ապահովման նպատակով Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով ստեղծվել է նախարարին կից նոր հասարակական խորհուրդ. հաստատվել է խորհրդի կազմը և աշխատակարգը։ Նույն հրամանով ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2014 թվականի սեպտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին կից հասարակական խորհուրդ ստեղծելու և հասարակական խորհրդի կազմն ու աշխատակարգը հաստատելու մասին» N256-Ա հրամանը։
-
23 փետրվար 2021 00:00 «Բնական պաշարների օգտագործումը պետք է լինի խելամիտ». վարչապետը ծանոթացել է Շրջակա միջավայրի նախարարության ծրագրերին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ գերատեսչության ընթացիկ և առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով: