Միջազգային ծրագրեր / ընդհանուր տեղեկություններ
04.09.2017թ. «ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՔՈՒՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ»ծրագրի ընթացքը
«Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն» ծրագրի գլխավոր նպատակն է՝ Արևելյան գործընկերության երկրներում՝ ներառյալ Հայաստանում, բարելավել թիրախային արդյունաբերական ոլորտների ՓՄՁ-ների բնապահպանական գործունեությունը և ռեսուրսների արդյունավետությունը՝ դրանով իսկ նպաստելով կայուն արդյունաբերական զարգացմանը և զբաղվածության ու եկամուտների մակարդակի բարձրացմանը` մասնավորապես գյուղատնտեսական /սննդի, քիմիական և շինարարական նյութերի արտադրության ոլորտներում: “Կանաչ տնտեսություններ Արեւելյան հարևանության տարածաշրջանում” ծրագրի (ՌԱՄԱ) ցուցադրական ծրագրի գլխավոր նպատակն է բարելավել ՓՄՁ-ների բնապահպանական գործունեությունը և ռեսուրսների արդյունավետությունը Արևելյան Գործընկերության երկրների թիրախային արդյունաբերական ոլորտներում (գյուղատնտեսական/սննդի, քիմիական և շինարարական նյութերի արտադրության) և դրանով նպաստել կայուն արդյունաբերական զարգացմանը և զբաղվածության ու եկամուտների մակարդակի բարձրացմանը: Այդ նպատակին հասնել հնարավոր կլինի ձեռնարկությունների և այլ կազմակերպությունների, կառավարության և ձեռնարկատիրական ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների (ներառյալ խորհրդատվական և ֆինանսական ծառայություններ) կողմից ՌԱՄԱ հասկացությունների, մեթոդների, գործիքների և քաղաքականությունների ներդրման և իրականացման միջոցով: Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրամիության “Կանաչ տնտեսություններ Արեւելյան հարևանության տարածաշրջանում” ծրագրի շրջանակում, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կոցմից՝ Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:
Ծրագրի մասին հավելյալ նյութեր և տեղեկատվություն կարող եք գտնել կայքէջում: www.recp.am
ՌԱՄԱ Ծրագրի շրջանակներում ծրագրի փորձագետների կողմից մշակվել են հետևյալ հոդվածները և հրապարակումները՝ ռեսուրսների արդյունավետ օգտագործման և մաքուր արտադրության մեթոդաբանության, կիրարկման փորձի, ՓՄՁ ներում կատարված ՌԱՄԱ աուդիների և այլ թեմաների վերաբերյալ: