ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.12.2020
Ազգային մրցույթին մասնակցելու հրավեր<br /> «Շիկահող» պետական արգելոցի և «Զանգեզուր», «Խուստուփ», «Սոսու պուրակ», «Սև լիճ» պետական արգելավայրերի կառավարման պլանների մշակում

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անունից հրավիրում է հետաքրքրված կազմակերպությունների` մասնակցելու  «Շիկահող» պետական արգելոցի և «Զանգեզուր», «Խուստուփ», «Սոսու պուրակ», «Սև լիճ» պետական արգելավայրերի կառավարման պլանների մշակում ծառայությունների մատուցման համար գնառաջարկի մրցութային փաթեթի ներկայացման նպատակով հայտարարվող ազգային մրցույթին: Ծրագիր`    «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) Երկիր՝    Հայաստանի Հանրապետություն Հղում No`    BMZ-N 2009.6657.2 Ֆինանսավորում`    KfW բանկ, Գերմանիա Պատվիրատու`    ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը (Ծրագրի իրականացման գործադիր մարմին) ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման գրասենյակի  աջակցությամբ Պայմանագիր`    Ծառայությունների մատուցման Հայտի ներկայացման Ընթացակարգ`   KfW գնումների ընթացակարգ, ազգային մրցույթ KfW գնման ծածկագիր՝    506319 Մրցույթի Ծածկագիր`    SPPA /ARMENIA/S/2020-4 Ծառայությունների շրջանակը`    «Շիկահող» պետական արգելոցի, «Զանգեզուր», «Խուստուփ», «Սոսու պուրակ» և «Սև լիճ» պետական արգելավայրերի կառավարման պլանների մշակում Հայտարարության սկիզբ    Դեկտեմբերի 9, 2020 Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետ   Հունվարի 27, 2021, 18:00 Հայտերը  ներկայացնելու հասցե    ՀՀ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, սենյակ N 544, ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման գրասենյակ Հայտի փաթեթի լեզու    Անգլերեն  Հայտատուին ներկայացվող պահանջները՝ Հայտատուն պետք է համապատասխանի որակավորման հետևյալ պահանջներին` որպեսզի իրավունք ստանա մասնակցելու հետագա տեխնիկական և ֆինանսական գնահատմանը`    ունենա ոլորտային (բնապահպանություն, պահպանվող տարածքներ, անտառային տարածքներ և այլ համանման) ընդհանուր փորձառություն, ունենա պահպանվող տարածքների կառավարման պլանների մշակման փորձառություն, ունենա միջազգային ծրագրերի շրջանակներում ծառայությունների մատուցման փորձառություն,  ունենա մասնագիտական և տեխնիկական անձնակազմ՝ Տեխնիկական Առաջարկի պահանջներին համապատասխան (5-րդ բաժին. Ծառայություն Մատուցող, Անձնկազմ և Որակավարում), ունենա գրասենյակային/աշխատանքային տարածք և տեխնիկական կարողություններ սույն առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ, ինչի առկայության մասին հավաստիանալու նպատակով ՊՏԱԾ-Հ ծրագրի գնահատող հանձնաժողովն իրավունք ունի կատարելու այցելություն հայտատուի հայտում նշված գործունեության հասցե: Լրացուցիչ տեղեկությունների համար գրել ՊՏԱԾ-Հ ծրագրի Գնումների մասնագետ/հաշվապահ Մարինա Բաբայանին` հետևյալ էլ-փոստի հասցեով. [email protected]  Ազգային մրցույթի փաստաթղթերի փաթեթի մասին առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այս հղումով:  «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագիրը մաս է կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական Համագործակցության և Զարգացման Նախարարության կողմից (BMZ No: 2009.6657.2) մեկնարկած Կովկասյան նախաձեռնության:  Սույն ծրագիրը իրականացվում է համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված միջկառավարական ֆինանսական համաձայնագրերի, ինչպես նաև KFW բանկի և ՀՀ Բնապահպանության Նախարարության միջև 28.05.2013թ-ին ստորագրված Առանձին Համաձայնագրի հիման վրա: